Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սևանա լճի ավազանում առաջիկայում կգործի հանրային հինգ նոր լողափ

Սևանա լճի ավազանում  առաջիկայում կգործի հանրային հինգ նոր լողափ
20.06.2012 | 16:18

ՀՀ նախագահի 2011 թվականի հանձնարարականով և ՀՀ կառավարության որոշմամբ, Սևանա լճի ավազանում գտնվող Դրախտիկ, Ծովազարդ, Լճաշեն, Նորատուս գյուղերում և Սևան քաղաքին հարող տարածքներում առաջիկայում կգործի հանրային հինգ նոր լողափր:
Ինչպես «Իրատես de facto»-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, առաջին չորս համայնքներին հարող լողափերի շինարարությունն իրականացվելու է «Սևան» ազգային պարկի, իսկ Սևան քաղաքինը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փոքր դրամաշնորհային (47 հազար դոլար) ենթածրագրի միջոցներով:
Ըստ Աշոտ Ավալյանի, լողափերի սպասարկման հետ կապված բոլոր ծառայությունները (բացի սննդի տրամադրումից) անվճար հիմունքներով կիրականացնեն «Սթար գրուպն» ու «Սևան» ազգային ՊՈԱԿ-ը:
Նշենք, որ 2011 թվականին Սևանա լճի հանրային լողափերում իրենց ամառային հանգիստն են անցկացրել շուրջ 100 հազար զբոսաշրջիկներ:

Դիտվել է՝ 8110

Մեկնաբանություններ